Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան վերադառնում է «Յուվենտուս»։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը ժամանել է Թուրին՝ տրանսֆերն ավարտին հասցնելու համար, ինչի մասին հայտնել են անձամբ թուրինցիները։
Լրագրող Ռոմեո Ագրեստիի փոխանցմամբ՝ վաղը ֆրանսիացին բուժզննում կանցնի։
Պոգբան արդեն հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում 2012-ից 2016 թվականներին։