Հայաստանի բասկետբոլի հավաքականի օգնական մարզիչ Միքայել Պողոսյանը լուսանկարներ է հրապարակել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից, որում այս տարի մեր հավաքականը նվաճեց ոսկե մեդալները։
Հայաստանի հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի հաղթող էր դարձել նաև 2016 թվականին, բայց այդ ժամանակ Պողոսյանը որպես բասկետբոլիստ էր ընդգրկված թիմի կազմում․
«Որոշ բաներ երբեք չեն փոխվում»,- գրել է Պողոսյանը մակագրելով իր հայրիկի՝ Հայաստանի բասկետբոլի Ա Լիգայի նախագահ Արա Պողոսյանի հետ լուսանկարները։
Միքայելն այս մասին ավելի վաղ նաև գրառում էր կատարել։
Միքայել Պողոսյան․ 2016 թվականին ստացած փորձը ստիպեց ինձ տեղափոխվել Հայաստան