Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մարզիչ Միքայել Պողոսյանը խոսել է վերջին տարիներին հայկական բասկետբոլում տեղի ունեցած իրադարձությունների մասին։
«2016 թվականին ինձ հրավիրեցին Հայաստանի ազգային հավաքական։ Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում մենք դարձանք ոսկե մեդալակիր, ինչը ինձ ստիպեց տեղափոխվել Հայաստան, որտեղ էլ ապրում եմ վերջին 6 տարիներին։
Վերջին երկու ամիսների ընթացքում աշխատաել եմ և փորձել հավաքել հավաքական, իսկ այժմ գլխավոր մարզչի օգնականն եմ։ Շատ շնորհակալ եմ խաղացողներին և մարզիչներին։ 6 տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ կարող ենք տրիբունաներում այդքան շատ երկրպագուներ տեսնել, իսկ այսօր դա իրականություն է։
Օրեր անց մեկնարկելու ենք փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որտեղ կարող ենք նվաճել երկրորդ ոսկե մեդալները»,- այս մասին Պողոսյանը գրել է իր facebook-ի էջում։