Հուլիսի 5-ին «Փյունիկը», որն այս մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, մեկնարկել է Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0-0 է։
Խաղի հենց մեկնարկում հյուրերը կարող էին բացել հաշիվը, սակայն երկու անգամ երևանյան թիմի փրկեց դարպասապահ Դավիդ Յուրչենկոն։ 17-րդ րոպեին տանտերերը սեփական կիսադաշտում կորցրին գնդակը, ինչից հետո հյուրերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն երևանյան թիմին կրկին փրկեց Յուրչենկոն։
Առաջին խաղակեսի միջնամասում մեր թիմը հավասարեցրեց խաղը, սկսեց ավելի ակտիվ գործել առջևի գծում, իսկ ռումինական թիմի ֆուբոլիստները փորձում էին Յուրչենկոյին հանկարծակիի բերել հեռվից կատարած հարվածներով։
Խաղակեսի վերջնամասն անցավ երկուստեգ գրոհներով ու վտանգավոր պահերով։ 42-րդ րոպեին «Փյունիկը» հերթական գրոհը ձեռնարկեց աջ եզրով, սակայն մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո հյուրերի պաշտպանը գնդակը հանեց դիմային գծից։ Առաջին կեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերը կարող էին 2 անգամ գրավել դարպասը, սակայն հաջող խաղաց Դավիդ Յուչենկոն։ Արդյունքում, թիմերն ընդմիջման գնացին առանց դարպասի գրավման։
























































