Կրիշտիանու Ռոնալդուն այս ամառ պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։ Պորտուգալացին խնդրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը բաց թողնել իրեն, եթե լավ առաջարկ լինի։ Ռոնալդուն ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում.
Կրիշտիանուն ցանկանում է բարձր մակարդակով խաղալ ևս մոտ չորս մրցաշրջան: Այս մրցաշրջաններից յուրաքանչյուրը պետք է ուղեկցվի Չեմպիոնների լիգայի հանդիպումներով։
Անգլիայի վերջին առաջնության արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդին» չհաջողվեց ձեռք բերել Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի ուղեգիր։