«Կալյարիի» պաշտպան Ռաուլ Բելանովան հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Միլանցիները ցանկանում են 3 միլիոն եվրոյով վարձակալել 22-ամյա խաղացողին։ Ակումբը կվճարի ևս 5 միլիոն՝ մրցաշրջանի ավարտին Բելլանովային մշտական հիմունքներով ձեռք բերելու համար։
Անցած մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։