«Ինտերի» նորեկ Ռոմելու Լուկակուն կարծիք է հայտնել իտալական գրանդի մյուս նորեկի՝ Քրիստիան Ասլանիի վերաբերյալ։
«Բարի գալուստ, Քրիստիան։ Նա ընդամենը 20 տարեկան է, սակայն 27 տարեկանի տպավորություն է թողնում։ Ինձ շատ է դուր գալիս նրա մենթալիտետը։ Ասլանին բոլորիս զարմացրեց»,- բելգիացու խոսքերն է մեջբերում իտալական ակումբի հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտեր» տեղափոխվեց «Չելսիից», իսկ ալբանացի Քրիստիան Ասլանիի նախկին ակումբն էր «Էմպոլին»։ Վերջինիս տրանսֆերի դիմաց «Ինտերը» վճարել է 14 միլիոն եվրո։