Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն այս մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա կատալոնական ակումբ: Այս մասին հայտնում է Bild- ը:
Ըստ աղբյուրի, «Բարսելոնան» պատրաստ է 120 միլիոն եվրոյի փոխարեն՝ 80 միլիոն պահանջել «Բավարիայից», բայց մյունխենյան ակումբը չի ցանկանում նույնիսկ այդքան գումար վճարել բրազիլացու համար:
Թիմում դժգոհ են Կոուտինյոյի ցուցադրած խաղից և չեն պատրաստվում երկարաձգել պայամանագիրը նրա հետ:
Հիշեցնենք, որ բրազիլացին անցած ամռանը վարձավճարով տեղափոխվեց «Բավարիա»:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 27 հանդիպման և դարձել 7 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: