Իտալացի թենիսիստ Մատեո Բերետինին չի մասնակցի Ուիմբլդոնի այս տարվա մրցաշարին։
Մարզիկը հիվանդացել է կորոնավիրուսով և ստիպված է եղել բաց թողնել մրցաշարը։ Այս մասին իր սոցցանցում հայտնել է նախորդ տարվա մրցաշարի եզրափակչի մասնակիցը։
Ավելի վաղ խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել էր մասնակցել Ուիմբլդոնին։
Կարդացեք նաև՝ Ջոկովիչի ռեկորդը, առաջին հաղթանակ, վնասվածք, կորոնավիրուս․․․ Կայացան Ուիմբլդոնի առաջին փուլի հանդիպումները