Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը խոսել է թիմի ցուցադրած խաղի մասին, հաղորդում է Sky Sports-ը:
«Կլոպը այս թիմը մեկ օրում չի ստեղծել: Այս ամենը կառուցելու համար նրան անհրաժեշտ եղավ մոտ 2-3 տարի:
Այժմ, մենք տեսնում ենք մի ակումբ, որը կարող է մեծ հաջողությունների հասնել:
Թիմը անսահման ներուժ ունի և դեռ շատերը կհիշեն այս «Լիվերպուլի» ցուցադրած խաղը»,- ասել է Լովրենը:
Հիշեցնենք, որ Կլոպի գլխավորած թիմը վաստակել է 73 միավոր և 22 միավորով առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիից»: