«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի շուրջ ծավալվող տրանսֆերային շշուկները դադար չունեն։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Իտալիայի չեմպիոն «Միլանը»։ Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիները» կփորձեն ձեռք բերել Դիբալայի տրանսֆերը, եթե վերջինս նվազեցնի ֆինանսական պահանջները։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև միլանյան մյուս գրանդը՝ «Ինտերը»։ Նախորդ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է Ա Սերիայի բոլոր 38 հանդիպումներին՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։