Բասկետբոլի Հայաստանի Ա Լիգայում կայացավ ՖԻՄԱ-«Արագած» հանդիպումը: Հյուրերը կարողացան հեշտությամբ հաղթել 126-92 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թեյվին Քամինգսը (Արագած), ով վաստակեց 31 միավոր։ Քամինգսը նաև 8 անգամ տիրեց օղակից հետ եկած գնդակին ու իրականացրեց 10 ասիստ:
Մրցակցից ամենաարդյունավետը Գեորգի Պոդկոլզինն էր՝ վաստակած 27 միավորով: