«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը նշել է, որ թիմի նորեկը կարող է նորամուտը նշել «Չելսիի» դեմ խաղում:
«Իգալոն մեզ հետ կգա Լոնդոն, բայց չեմ կարող ասել, թե ինչ ֆիզիկական վիճակում կլինի նա: Մենք ցանկանում ենք՝ որքան հնարավոր է շուտ նրան ընդգրկել թիմում: Նա էլ, իր հերթին, «վառվում» է ակումբում նորամուտը նշելու մտքից»,-աել է Սուլշերը:
«Չելսիի» հետ խաղը կկայանա փետրվարի 17-ին: