Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում առաջ է սլանում 97 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում, 9-0 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018 թ-ի ԱԱ փոխչեմպիոնն է: Արթուրը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի ֆին Մատի Կուոսմանենի հետ:
Կուոսմանենը 2018 և 2019 թթ-ի Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր է:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում 7:1 հաշվով առավելության հասնելով թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ: