Այսօր՝ հունիսի 15-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երկրոդ փուլի վիճակահանությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու է VBET ՀՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն Երևանի «Փյունիկը»։
Մեր թիմի մրցակիցը որակավորման առաջին փուլում ռումինական «Կլուժն» է, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում «Փյունիկը» կհանդիպի «Դյուդելանժ»-«Տիրանա» զույգի հաղթողի հետ։
ՉԼ-ի որակավորման առաջին փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 5-6-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 12-13-ին։