Շոտլանդիայի դեմ խաղում Հայաստանի միակ գոլի հեղինակ Վահան Բիչախչյանը 1-4 հաշվով պարտությունից հետո կիսվել է տպավորություններով.
«Սա այն հաշիվը չէր, որ պետք է գրանցվեր, բայց եղավ այն, ինչ եղավ: Շատ բան չկա ասելու: Մենք միասին ենք թիմ : Այդ սխալը կարող էր ցանկացածս թույլ տալ, ես նույնպես:
Այս դժվար պահերին պետք է միասին լինենք: Փորձենք սա մոռանալ և շարժվել առաջ»,- ասել է Վահան Բիչախչյանը: