Ֆրանսիացի բիաթլոնիստուհի Միրտիլ Բեգուն հայտարարել է, որ ավարտում է մարզական կարիերան:
23-ամյա Բեգուն աշխարհի պատանիների չեմպիոն է, արծաթե մեդալակիր երիտասարդական աշխարհի առաջնությունում և Եվրոպայի պատանիների առաջնությունում: 2016/17 մրցաշրջանում նա հաղթլե է IBU-ի Մեծ բյուրեղապակի գլոբուսը:
«Ես շատ լավ կյանք եմ ապրել որպես բիաթլոնիստ, և այժմ ուզում եմ ավելի լավ կյանք վարել որպես կին: Ես երազում եմ աշխատել ձիերի հետ, ճանապարհորդել և քամու պես ազատ լինել»,- գրել է Բեգուն instagram-ում։