ՀՀ լողափնյա վոլեյբոլի Մ22 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության որակավորման փուլում նախ պարտվել է Կոսովոյին (1:2), ապա՝ Խորվաթիային (0:2), և դուրս է մնացել հետագա պայքարից:
Մեր հավաքական թիմը ներկայացնում էր Վահե Նազարյան/Խաչատուր Ասմարյան զույգը:
Որակավորման փուլը հաղթահարած միայն երկու թիմեր կմիանան հիմնական փուլի 30 երկրների մասնակիցներին: