Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է հեռանալ թիմից այս ամառ։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը կարող է չերկարաձգել ֆրանսիացու վարձավարը, որի տրասնֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»։ Ղեկավարությունն արդեն տեղեկացրել է հարձակվողին իրենց ծրագրերի մասին։ Անտուանը Դիեգո Սիմեոնեի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից է, ուստի նրա հեռանալը կարող է զգալիորեն նվազեցնել ակումբի աշխատավարձերի համար նախետեսված գումարը։
Գրիզմանը «Բարսելոնայից» «Ատլետիկո» է վերադարձել 2021 թվականի օգոստոսին։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆրանսիացի հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։