«Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգի ծառայություններով, գրում է Telegraph-ը:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ և դառնալ Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Սակայն մադրիդյան ակումբը իր հերթին ցանկանում է ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալը» և «Ման Սիթին» կխաղան միմյանց դեմ: