Թուրինի «Յուվենտուսի» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարող է լքել ակումբը, հաղորդում է Calciomercato-ն:
29-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է այն խաղաժամանակից, որը ստանում է իտալական ակումբում:
Հիշեցնենք, որ Ռեմսին անցած ամռանն էր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել «Յուվենտուս»: Նշվում է, որ կիսապաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել «Ֆիորենտինան»:
Իտալիայի Ա Սերիայի այս առաջնությունում ուելսցին մասնակցել է 12 հանդիպման և դարձել՝ 1 գոլի հեղինակ: