«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մնացած հանդիպումներում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Կարծում եմ՝ «Վուլվերհեմփթոնը» կամ «Վեսթ Հեմը» կարող են զարմացնել «Մանչեսթեր Սիթիին»: Ռուբեն Դիաշը վնասվածք ունի. «Սիթին» կխաղա թիմերի հետ, որոնք ունեն հստակ խաղային ձեռագիր , որը կարող է խանգարել նրանց: Երկու թիմերն էլ լավ մրցաշրջան են անցկացնում:
Դիաշի վնասվածքը մեծացնում է «Լիվերպուլի» շանսերը. ես իսկապես կարծում եմ, որ տիտղոսի համար այս մրցավազքը դեռ ավարտված չէ։ Այն կշարունակվի մինչև վերջ»,- Գարի Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Spots-ը։
Հիշեցնենք, որ մինչև մրցաշրջանի ավարտը Անգլիայի Պրեմիեր լիգայում մնացել է երեք տուր։ Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»՝ երեք միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդող «Լիվերպուլից»։