«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի երկար տարիների օգնական Կառլոս Վիսենսը հեռացել է անգլիական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Վիսենսը գլխավորել է հոլանդական «Հերակլեսը»։ 39-ամյա իսպանացի մասնագետը նոր ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։
Վիսենսը 20217 թվականի ամռանն էր աշխատանքի անցել «քաղաքաբնակների» ակադեմիայում և աշխատում էր ակումբի մանկապատանեկան թիմերի հետ։ 2021 թվականի ամռանը վերջինս համալրել էր Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբը։