«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը վերջին ամիսների ընթացքում մարզչական աշխատանքը շարունակելու տարբեր առաջարկներ է ունեցել, սակայն բոլորը մերժել է։
Ինչպես տեղեկացնում է նորվեգական VG պարբերականը, այդ ցուցակում եղել են նաև Անգլիայի Պրեմիեր Լիգան ներկայացնող ակումբներ։ Առայժմ հստակ անուններ չեն նշվում, սակայն աղբյուրը տեղեկացնում է, որ Սուլշերը մարզչական աշխատանքին կվերադառնա առաջիկա ամռանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորվեգացի մասնագետին ցանկանում է հրավիրել ԱՊԼ-ն ներկայացնող «Բարնլին», սակայն մարզիչն այդպես էլ չգլխավորեց անգլիական ակումբը։