«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը։ Խոսքը երկու տարվա պայմանագրի մասին է, որի համաձայն ֆուտբոլիստի աշխատավարձը մրցաշրջանի համար կկազմի 13 մլն եվրո։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ «Բարսելոնան» ցանկացել է այս ամառվա ընթացքում ձեռք բերել խաղացողին՝ ազատ գործակալի կարգավիճակով, բայց Ասպիլիկուետայի՝ «Չելսիի» հետ ունեցած պայմանագրում ակտիվացել է մեկ տարով այն ավտոմատ երկարաձգելու վերաբերյալ կետը։