Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»:
Պերիշիչի և «Ինտերի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Խորվաթը դեռ նոր պայմանագիր չի կնքել միլանցիների հետ։
Այս մրցաշրջանում Պերիշիչն իր թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում: Ֆուտբոլիստը դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: