«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ կիսապաշտպաններ Նգոլո Կանտեն և Ժորժինյոն չեն խաղա «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի 36-րդ տուրում։
«Կանտեն ժամանակ չունի վերականգնվելու, Ժորժինյոն նույնպես դուրս է մնացել, այս ֆուտբոլիստները բաց կթողնեն հաջորդ հանդիպումը։ Հադսոն-Օդոյի և Բեն Չիլվելըի վիճակը նույնօես դեռ հայտնի չէ:
Լուկակու՞ն։ Նա մեծ խաղացող է: Նա խաղադաշտ դուրս չեկավ «Էվերթոնի» դեմ, քանի որ մենք ընդամենը երեք փոխարինում կատարեցինք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Այսօր՝ մայիսի 7-ին, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի 36-րդ տուրի «Չելսի» — «Վուլվզ» հանդիպումը։ Այս խաղից առաջ «Չելսին» 66 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը։