ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Գվարդիոլան ցանկանում է Պոգբային օգտագործել Ֆերնանդինյոյի դիրքում, ով ամռանը կլքի ակումբը։
Պոգբան այս ամառ կդառնա ազատ գործակալ. Նախկինում նրա անունը կապուն էին ՊՍԺ-ի և Յուվենտուսի հետ:
Թուրինյան ակումբից վերադառնալուց հետո ֆրանսիացին հինգ տարի անցկացրել է «Յունայթեդում»: