Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը որոշում է կայացրել՝ կապված ակումբային կարիերայի հետ։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Էրիկսենը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մնալ անգլիական «Բրենտֆորդում»։
Կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Լեսթերը»։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է ամռանը, սակայն վերջինս միտված է՝ նոր պայմանագիր կնքելուն։