«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որը մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը», խոսել է մանկունիանցիների սելեկցիոն աշխատանքի մասին։
«Ես ոչ մի արգելք չունեմ, որ «Այաքսի» ֆուտբոլիստներին հրավիրեմ Մանչեսթեր։ Այժմ ես իմ տրամադրության տակ ունեմ շատ լավ ֆուտբոլիստներ, և հետագայում խանգարող հանգամանք չկա, որ նրանցից ոմանց հրավիրեմ»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոլանդացի մասնագետը ցանկանում է անգլիական ակումբ հրավիրել «Այաքսի» մի քանի ֆուտբոլիստի։