«Նյուքասլի» ֆուտբոլիստները դժգոհ են իրենց թիմակից Ալան Սեն-Մաքսիմենից ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցի պատճառով, գրում է Daily Mail-ը:
Հարցին, թե արդյոք նա նախանձում է Սադիո Մանեի ելույթներին, Սեն-Մաքսիմենը պատասխանել է, որ «երբ նա ունենա այնպիսի թիմակիցներ, որոնք կեզրափակեն իր փոխանցումները, այդ ժամանակ իր արդյունավետությունը նույնպես բարձր կլինի»:
Այս խոսքերը ոչ միանշանակ են ընկալել Սեն-Մաքսիմենի թիմակիցները։ Շատ խաղացողներ վիրավորված են այս հայտարարությունից:
«Կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդի Հոուն արդեն ասել է, որ կխոսի խաղացողների հետ։
Հաղորդվում է նաև, որ Սեն-Մաքսիմենը ասել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել ֆրանսիացի լրագրողների կողմից:
Այս մրցաշրջանում «Նյուքասլի» կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։