«Արսենալը» երկարաձգել է Միկել Արտետայի հետ պայմանագիրը։
40-ամյա մասնագետը և լոնդոնյան ակումբը մինչև 2024/25 մրցաշրջանը նախատեսված պայմանագիր են կնքել։
Արտետան, որը 2011-2016 թվականներին խաղացել է «Արսենալում», թիմը գլխավորել է 2019-ին։
Նրա գլխավորությամբ «զինագործները» հաղթել են երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
























































