«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ասել է, թե իր կարծիքով որ ակումբում է ավելի արդյունավետ հանդես եկել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Պիկեն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2004-ից 2008 թթ., իսկ Ռոնալդուն՝ 2003-2008 թթ.: Ավելի ուշ Ռոնալդուն տեղափոխվել է Մադրիդի«Ռեալ» և այնտեղ հանդես է եկել մինչև 2018 թվականը, իսկ այդ մրցաշրջանից առաջ նորից տեղափոխվել է ՄՅՈՒ.
«Կարծում եմ՝ «Մանչեսթերում» Ռոնալդուն ավելի շատ հանդես էր գալիս որպես կիսապաշտպան, նա ցանկանում էր պերֆորմասներ իրականացնել:
«Ռեալում» Ռոնալդուն սկսեց խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում, դարձավ հարձակողական գործողությունների կենտրոնը, շատ գոլեր խփեց և կարևոր դեր խաղաց ՉԼ-ում և Իսպանիայի առաջնությունում տիտղոսներ նվաճելու հարցում:
Ընտրություն կատարելը բարդ է, բայց երևի կընտրեմ «Ռեալը». այնտեղ նա ավելի շատ տիղոսներ է նվաճել»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Выбрать тяжело. Пожалуй, сделаю выбор в пользу «Реала», там он выиграл больше трофеев», – сказал защитник «Барселоны» в интервью Гари Невиллу для Sky Sports. Подробнее на «Чемпионате»: https://www.championat.com/football/news-4686657-pike-sravnil-manchester-yunajted-i-real-madrid-ronaldu.html?utm_source=copypaste