Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Վերոնան» ընդունել էր Թուրինի «Յուվենտուսին»։
Հանդիպման առաջին կեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Երկրորդ կեսում առաջինը աչքի ընկան հյուրերը։ 10-րդ խաղն անընդմեջ գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ առաջ մղելով թուրինյան ակումբին։
76-րդ րոպեին «Վերոնայի» կազմում աչքի ընկավ Ֆաբիո Բորինին՝ օգտվելով «Յուվենտուսի» պաշտպանների կոպտագույն սխալից։ 86-րդ րոպեին Ջանպաոլո Պացինին վստահ իրացրեց 11-մետրանոց հարվածը, որը նշանակվել էր Լեոնարդո Բոնուչիի՝ ձեռքով խաղալուց հետո։ «Վերոնան» հաղթեց 2-1 հաշվով։