Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Խետաֆեն» սեփական հարկի տակ հաղթեց «Վալենսիային» (3-0): Տանտերերի կազմում երկու գոլ խփեց Խորխե Մոլինան:
Նա դարձավ ամենատարեց ֆուտբոլիստներից մեկը, ով 21-րդ դարում գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայում:
Մոլինան այժմ 37 տարեկան և 292 օրական է: Ռեկորդը պատկանում է «Բետիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսին: Նա գոլի հեղինակ էր դարձել՝ 38 տարեկան, 140 օրական հասակում (3 գոլ «Աթլետիկոյի» դարպասը):
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Աթլետիկի» հարձակվող Արիս Ադուրիսը, ով գոլի հեղինակ է դարձել՝ 36 տարեկան, 62 օրական հասակում: