«Բարսելոնան» համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենի հետ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, դանիացին կատալոնական ակումբի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։ Ըստ աղբյուրի՝ Քրիստենսենը «Բարսելոնայում» ստանալու է տարեկան հինգ միլիոն եվրո աշխատավարձ։
26-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 16 հանդիպման։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։