ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Չեմպիոնների լիգայում «Չորսի եզրափակիչը» կիրառելու գաղափարի մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՉԼ կիսաեզրափակիչները 2 խաղի փոխարեն կարող են անցկացվել մեկ խաղով, քանի որ թոփ-ակումբները ցանկանում են կիսաեզրափակիչն ու եզրափակիչն անցկացնել մեկ շաբաթվա ընթացքում՝ միևնույն քաղաքում:
-Ի՞նչ ֆուտբոլ եք սիրում դիտել ամենից շատ:
-Միանշանակ, Չեմպիոնների լիգան: «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղը Չեմպիոնների լիգայի լավագույն գովազդն էր: Պարզապես այլ աշխարհ էր:
-Չեմպիոնների լիգայում «Չորսի եզրափակիչ» անցկացնելու գաղափարը դեռ արդիակա՞ն է:
-Լավ միտք է, բայց մի քանի խաղ կորցնում ենք: Չեն լինի տնային կամ արտագնա խաղեր, այդ իսկ պատճառով հեռարձակողների համար խաղերը քիչ կլինեն: ԶԼՄ-ների հետ դեռ վաղ է նոր գաղափարներով կիսվելը, բայց ծրագրեր կան:
























































