Իտալական «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին ամռանը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում», տեղեկացնում է Daily Mail-ը:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ԱՊԼ-ի շատ թիմեր էին հետաքրքրված Կուլիբալիի ծառայություններով, սակայն, տեղափոխությունը այդպես էլ չկայացավ:
Նշվում է, որ «Յունայթեդը» գրավիչ առաջարկ է պատրաստել և ամռանը կփորձի գնել պաշտպանին:
Հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է հասնել 90 միլիոնի:
Հիշեցնենք, որ Կուլիբալին Ա ՍԵրիայի այս մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման: