«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը մեկնաբանել է անգլիական գրանդից հեռանալու մասին խոսակցությունները։
«Այժմ դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Դուք ակնկալում եք, որ ձեզ պետք է պատասխան տամ, բայց այս պահին ոչինչ ասել չեմ կարող։
Ես հիմա ցանկանում եմ կենտրոնանալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում ելույթներիս վրա»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Ժեզուսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է35 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 12 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուիտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։