Անգլիական Պրեմիեր-լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Էվերթոնին» և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Հատկանշական է, որ մերսիսայդյան դերբիում հաշիվը բացվել է միայն 62-րդ րոպեին, երբ Էնդրյու Ռոբերտսոնը գրավել է «Էվերթոնի» դարպասը; Յուրգեն Կլոպի սաները հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել են 85-րդ րոպեին՝ փոխարինման մտած Դիվոկ Օրիգիի դիպուկ հարվածի շնորհիվ։
Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» իր միավորների թիվը հասցրել է 79-ի՝ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելով; Առաջատար «Մանչեսթեր Սիթիին» «Լիվերպուլը» զիջում է 1 միավորով։
«Էվերթոնը» 32 խաղ է անցկացրել և իր ակտիվում ունենալով 29 միավորով՝ գտնվում է վտանգավոր գոտում՝ 18-րդ հորիզոնականում։























































