«Տորինոյի» հարձակվող Սիմոնե Ձաձան կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում:
Ռուսական «Լոկոմոտիվը» ցանկանում է ձեռք բերել իտալացու տրանսֆերը, բայց նաև հաղորդվում է, որ ռուսական թիմում բոլորը չէ, որ համակարծիք են տրանսֆերի շուրջ, իսկ ղեկավարությունը գտնում է, որ հարձակումն ուժեղացնելու լավագույն տարբերակը Ձաձայի տրանսֆերը ձեռք բերելն է:
Ա սերիայի այս մրցաշրջանում անցկացրած 13 խաղում Ձաձան դարձել է 3 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: