Ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ Էրիկ տեն Հագը պաշտոնապես նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում: Հատկանշական է, որ նիդերլանդցի մասնագետը դարձել է «կարմիր սատանաների» պատմության առաջին ճաղատ մարզիչը:
Անգամ Ուիլֆ Մակգինեսը, որը թիմը գլխավորել է 1969-1970 թվականներին և դրանից անմիջապես հետո սափրել է գլուխը, մանկունիացիների հետ աշխատելու ընթացքում ունեցել է մազեր:
Նշենք՝ Էրիկ տեն Հագի պայմանագիրը մանկունիացիների հետ նախատեսված է այս մրցաշրջանի ավարտից մինչև 2025թ․-ը՝ այն ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։