«Չելսիի» վինգեր Ռիս Ջեյմսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Մադրիդի «Ռեալի» սկաուտները ընթացիկ մրցաշրջանում բազմաթից անգամ դիտել են Ռիս Ջեյմսի խաղը: Կապույտների պաշտպանի տրանսֆերը կարող է կայանալ ամռանը։
Այս մրցաշրջանում Ջեյմսը Պրեմիեր լիգայում 20 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում: Նա ունի 5 գոլ և 6 գոլային փոխանցում։