«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շեշտել է խաղադաշտի վատ վիճակը «Արսենալից» կրած պարտությունից հետո։
«Այսօր շատ անհարմար խաղադաշտ էր ֆուտբոլ խաղալու համար։ Դա կարող է պատրվակ թվալ, բայց այսօր մենք դժվարություններ ունեցանք դաշտի վիճակի պատճառով։ Երբ մեր ֆուտբոլիստը փորձեց հետ խաղալ դարպասապահի վրա, գնդակը անհաջող ցատկեց նրա դիմաց։
Մենք նման սխալ թույլ տվեցինք «Ռեալի» դեմ խաղում, և դա մեզ արժեցավ չշարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում»,- ասել է Տուխելը «Չելսիի» պաշտոնական կայքում։
«Չելսին» 31 խաղում վաստակել է 62 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երրորդն է։ «Արսենալը» 57 միավորով հինգերորդ տեղում է։