Կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն իր 300-րդ հանդիպումն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով։ Այս մասին հայտնում է «քաղաքացիների» մամուլի ծառայությունը։
Նախօրեին բելգիացին օգնեց Սիթիին հաղթել «Բրայթոնին» (3:0): Նա գոլային փոխանցում կատարեց:
Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա ունի 81 գոլ և 116 գոլային փոխանցում։