«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական կիսվել է ԱՊԼ-ում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից (4:2) իր հույզերով.
«Մենք ցանկանում էինք, որ երկրպագուները հավատան մեզ, և մենք դա արեցինք: Մենք կռվեցինք ու բնավորություն ցույց տվեցինք։
Սա հիանալի արդյունք է։ Այն մեզ համար շատ բան է նշանակում: Շատ դժվար էր երեք խաղ անընդմեջ պարտվելը»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում BBCSport-ը։
«Արսենալը» 32 խաղում վաստակած 57 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է։ «Չելսին» 31 խաղից հետո 62 միավորով երրորդն է: