«Նյուքասլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվին խոսել է ակումբի հեռանկարների մասին: Ըստ Շելվիի՝ «Նյուքասլը» կդառնա իսկապես մեծ ակումբ՝ հենվելով նոր սեփականատերերի ֆինանսական հնարավորությունների վրա։
«Նյուքասլը» կդառնա գրանդ ակումբ. սա իսկապես մեծ նախագիծ է։ Դա կլինի ՊՍԺ-ի կամ նույնիսկ «Մանչեսթեր Սիթիի» նման մի բան:
«Նյուքասլը» կկարողանա բարձրանալ գագաթնակետին, բայց դա երկար գործընթաց է, դրա համար ժամանակ է պահանջվում: Մենք արդեն վերակառուցում ենք ակումբը և թիմը։
Պետք է համբերություն ցուցաբերել։ Ես ուրախ եմ լինել այս գործընթացի մի մասը»,- մեջբերում է Շելվիին Sky Sports-ը: