«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0).
«Հենց առաջին գոլը խփում ենք, ուզում ենք երկրորդն ու երրորդը խփել: Դա մեր լավագույն խաղն էր, և հուսով եմ, որ մենք կշարունակենք:
Ես շատ գոլեր եմ խփում այս ակումբում։ Ամենակարևորը թիմի հաղթանակն է։
Մենք պարզապես պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, իսկ մնացածը մեր ձեռքերում չէ»,- Սալահի խոսքերն է մեջբերում BBC-ն։