Ապրիլի 19-ին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում 4:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Այս հանդիպման չորս գոլերից երկուսը խփել է հարձակվող Մոհամեդ Սալահը, ով նաև գոլային փոխանցում է կատարել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին կայացած խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» էլ ավելի խոշոր հաշվով՝ 5։0։ Այդ խաղում Սալահը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
Սալահը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության առաջին խաղացողը, ով մեկ մրցաշրջանում 5 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։