Էրիկ տեն Հաագը համաձայնել է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը» նույնպես բանակցություններ են վարում։ Հավանաբար, մարզչի համար անգլիական ակումբը երկու միլիոն եվրո կվճարի։
Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի կամ երեքշաբթի օրը: «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել է Տեն Հաագի բոլոր պայմանները։